Կոլումբիայի նախագահի պնդմամբ՝ ԱՄՆ ուժերի թիրախավորած նավը «կոլումբիական էր, ներսում էլ Կոլումբիայի քաղաքացիներ էին»

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրո, արխիվ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պնդում է՝ ամերիկյան ուժերի կողմից վերջերս թիրախավորված նավը «կոլումբիական էր, ներսում էլ Կոլումբիայի քաղաքացիներ էին»,- գրում է BBC-ն։

Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին Կարիբյան ծովում առվազն 4 նավ է խոցել, 21 մարդ սպանվել է։

Վաշինգտոնը պնդում է՝ հարվածների թիրախում նարկոթրաֆիքներն էին։

Կոլումբիայի նախագահի հայտարարությունը Սպիտակ տունն անհիմն է որակել։