Լատվիայի կառավարությունն արգելել է Ռուսաստանի և Բելառուսի հետ ցամաքային անցակետով ավտոբուսներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները: Արգելքը վերաբերում է կազմակերպված խմբակային շրջագայություններին, օրինակ՝ էքսկուրսիաներին կամ սպորտային միջոցառումների ուղևորություններին:
Սահմանափակումը տարածվում է բոլոր փոխադրողների վրա՝ անկախ գրանցման երկրից։ Սահմանը հատելը հնարավոր կլինի միայն կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։ Սակայն Ռիգրան կարող է արգելել դրանք ևս, սեպտեմբերի վերջին հայտնել է Լատվիայի հաղորդակցության նախարար Հատիս Շվինկան։
Ոչ կանոնավոր ուղևորությունների արգելքն ուժի մեջ կմտնի նոյեմբերից։ Աշնանից Ռիգան խստացրել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների ստուգումը։ Մեկնելով Լատվիա՝ նրանք պետք է նախապես լրացնեն հարցաթերթիկ իրենց և ուղևորության վերաբերյալ տվյալներով: