Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ կիրակի օրը Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծված էին, իսկ դրանց ընթացքում տրված քվեները մանիպուլացվել էին երկրի իշխանությունների կողմից։
«Բայց, անգամ այդ մանիպուլյացիաներով, Մերձդնեստրի բնակիչների քվեարկության համար հարուցված խոչընդոտներով հանդերձ, հայրենասիրական ընդդիմությունը Մոլդովայի ներսում ավելի շատ քվե է ստացել քան Սանդույի կուսակցությունը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Լավրովի խոսքով իշխող կուսակցությանը հաջողվել է մեծամասնություն ստանալ բացառապես արտերկրում՝ նախևառաջ Եվրոպայում ապրող Մոլդովայի քաղաքացիների քվեների հաշվին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայի նախագահի եվրոպամետ կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում