Լավրովը՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին. «Կայծի պես կանցնի, եթե ոչինչ չհետևի»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Պետք է հետևել՝ ինչպես են հայ - ադրբեջանական պայմանավորվածությունները կյանքի կոչվելու, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում շատ բան համաձայնեցված չէ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում՝ Սերգեյ Լավրովը պնդել է, թե պայմանագրի նախաստորագրումից հետո սկիզբ առած ոգևորությունն այժմ փոխարինվել է կասկածամիտ գնահատականներով։

«Այդպիսի գործողությունները նման են արտաքին քաղաքականության այն ժանրին, որի դեպքում անհրաժեշտ է ինչ-որ վառ բան անել և այն խաղարկել տեղեկատվական դաշտում։ Այդ մեթոդը կյանքի իրավունք ունի, սակայն եթե դրան ոչինչ չհետևի, եղածը կայծի պես կանցնի, մինչդեռ մենք հետաքրքրված ենք, որ իրական խաղաղություն հաստատվի», - պնդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, այդ թվում՝ Արևմուտքի մասնակցությամբ, սակայն դա պետք է լինի ազնիվ։

«Խոսքն այն մասին է, որ Եվրասիայի տարբեր հատվածներում գործընթացները մեկը մյուսին չկրկնօրինակեն, այլ՝ փոխլրացնեն, որ տրանսպորտային միջանցքների նախագծերը մշակվեն՝ հաշվի առնելով ամենաօպտիմալ երթուղիները», -ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական կողմը արդարացված է համարում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը. ԶախարովաԵԱՀԿ Մինսկի խումբն այսօրվանից լուծարված էՎաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսվեն սեպտեմբերից. վարչապետՌուս պաշտոնյաների հետ հանդիպում Հայաստանի կառավարությունում. արդյոք քննարկվե՞լ են վաշինգտոնյան պայմանավորվածություններըՃանապարհի շուրջ հակասող կարծիքներ․ Բաքուն խոսում է միջանցքից, ՀՀ իշխանությունը՝ փոխադարձությունից, ընդդիմությունը՝ զիջումիցԵրևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըԻրանը սպառնում է, Մոսկվան դժգոհ է, Արևմուտքը ողջունում է. ինչպես է աշխարհն արձագանքում Վաշինգոտնի պայմանավորվածությանը Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը