Լիտվայի ԱԳ նախարարը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ Վիլնյուսում որևէ հաստատում չունեն, որ ռուսական ԱԹՍ-երի գիշերային ներխուժումը Լեհաստանի տարածք միտումնավոր էր։
Գործակալության տեղեկություններով՝ ռուսական հարվածային դրոնները Լեհաստանի օդային տարածքում էին հայտնվել Ուկրաինայի արևմտյան շրջանների ուղղությամբ լայնածավալ օդային հարձակման ընթացքում։