Փարիզի դատախազությունը հայտնել է, որ Լուվրի թանգարանից գողացված թանկարժեք զարդերի գործով ձերբակալված երկու անձինք «մասամբ ընդունել են» իրենց մասնակցությունը ավազակությանը: Գողացված իրերը, սակայն, դեռ չեն հայտնաբերվել։
Փարիզի դատախազ Լոր Բեկկոն հայտարարել է, որ ձերբակալված երկու տղամարդիկ ենթադրաբար թանգարան են ներխուժել վերին հարկի պատուհանից, իսկ նրանց երկու համախոհները սպասել են դրսում։
«Մենք չենք բացառում, որ կարող է լինել ավելի մեծ խմբավորում, այդ թվում՝ այն անձը, ով պատվիրել է գողությունը և եղել է գողացված զարդերի նախատեսված ստացողը», - ասել է նա՝ հույս հայտնելով, որ զարդերը կգտնվեն և կվերադարձվեն Լուվրի թանգարան։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան չորս դիմակավոր անձինք ներխուժել են Լուվրի Ապոլլոնի սրահ, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերը, և թանգարանի աշխատանքային ժամերին գողացել են մի քանի թանկարժեք զարդեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայի ոստիկանությունը և Ինտերպոլը քննում են Լուվրի գողության գործը