Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցադիմումը՝ ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց:
2020 թվականին մահացած, կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց, հայտնում է դատախազությունը:
Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը ներկայացրել էր 2022 թվականի հունիսի 28-ին:
Ըստ հաղորդագրության, հայցադիմումի մերժված մասով Գլխավոր դատախազությունը կներկայացնի վերաքննիչ բողոք: