Մասիսի քաղաքապետը դատապարտվել է 6 տարի, 3 ամսվա ազատազրկման

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, արխիվ

Վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նա գրավով ազատ էր արձակվել, դատարանը վերացրեց գրավը, ընտրեց կալանքը: Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, փաստաբան Զորայր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բողոքարկելու են այն վերաքննիչ ատյան:

Դավիթ Համբարձումյանը մեղքը չի ընդունում:

Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար:

Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Ավելիի վաղ, Համբարձումյանը մեղադրվում էր նաև մեկ այլ դրվագով՝ հեղափոխության օրերին մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Այդ դեպքով Մասիսի քաղաքապետը ձերբակալվել էր, սակայն դատարանը նրան ազատ էր արձակել՝ գտնելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, միևնույն ժամանակ՝ չկան բավարար չափով ապացույցներ, որ նա կատարել է այդ արարքը։

Ամիսներ առաջ՝ հունիսին, ընդդիմադիր Հանրապետականը հենց Համբարձումյանին որոշեց վարչապետի ընդդիմադիր թեկնածու առաջադրել: Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկամսյա ակտիվ քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունն իր չորս անդամներից և երկու անկուսակցականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել Դավիթ Համբարձումյանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջարկեց. ի՞նչ կասի «Հայաստան» դաշինքը «Իշխանության չենք հավակնում, պայքարը իշխանափոխության համար է». Սերժ ՍարգսյանՀինգ անձի մեղադրանք է առաջադրվել Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով «Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրում Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով առաջին դատական նիստը հետաձգվեց