Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:

Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն՝ ժողովի օրակարգում ընդգրկված են «հայրենական կյանքի մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների» և այլ թեմաներին առնչվող հարցեր: