Մեքսիկայում բեռնատար գնացքի և երկհարկանի ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Մեքսիկայի կենտրոնում բեռնատար գնացքը բախվել է երկհարկանի ավտոբուսի, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ավելի քան 60 վիրավոր կա, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Երկաթուղային ընկերության փոխանցմամբ՝ ավտոբուսի վարորդը, ըստ տեղեկությունների, փորձել է արագ անցնել գնացքի անցման վրայով։

Ընկերությունը կոչ է արել վարորդներին հարգել ճանապարհային նշանները և կանգ առնել երկաթուղային անցումներում։