Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան հայտարարում են Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին

Պաղեստինի դրոշը, արխիվ

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան հայտարարել են Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին: Ինչպես սպասվում է, եկող շաբաթ դա կանի նաև Ֆրանսիան:

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ «Իսրայելի ներկայիս կառավարությունը մեթոդապես աշխատում է պաղեստինյան պետության ստեղծում թույլ չտալու վրա»:

«Պաղեստինի պետության այսօրվա ճանաչումը՝ Կանադայի և Մեծ Բրիտանիայի հետ, երկու պետության հիման վրա լուծման հասնելու միջազգային ջանքերի մաս է կազմում», - հայտարարել է Ավստրալիայի կառավարությունը:

«Երկու պետություն սկզբունքով հակամարտության կարգավորման հույսը նվազում է, բայց մենք չենք կարող թույլ տալ նրան մարել», - հայտարարելով Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշման մասին՝ ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը:

Միաժամանակ, Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում «Համաս» խմբավորման դեմ, որին ահաբեկչական է ճանաչում: «Համաս»-ը չի կարող ապագա ունենալ Պաղեստինի պետության ո՛չ կառավարման, ո՛չ անվտանգության ապահովման մեջ», - ընդգծել է Սթարմերը:

2024 թվականի մայիսի վերջին Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին հայտարարեցին եվրոպական երեք պետություններ՝ Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան:

Իսրայելը Պաղեստինի պետության ճանաչումը որակում է «կապիտուլյացիա տեռորի առջև», հիշեցնելով, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման ձեռքում տասնյակ իսրայելցի պատանդներ են մնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի բանակը Գազան գրավելու ցամաքային լայնածավալ հարձակում է սկսելԳերմանիան չի հետևի գործընկերներին Պաղեստինը ճանաչելու հարցում. ՄերցԻսրայելն ու ԱՄՆ-ն քննադատել են Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Կանադայի որոշումըԿանադան հայտարարում է սեպտեմբերին Պաղեստինը ճանաչելու մտադրության մասինԱրևմտյան 15 երկիր կոչ է անում ճանաչել Պաղեստինի պետությունըՄեծ Բրիտանիան զգուշացրել է Իսրայելին Պաղեստինը ճանաչելու հնարավորության մասինՄակրոնը մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը. Պաղեստինը ողջունում է, Իսրայելը՝ դատապարտումՀայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը. Պաղեստինը շնորհակալ է, Իսրայելը քննադատում էԻռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը