Մինսկը պնդում է, որ նախապես տեղեկացրել է Լեհաստանին սահմանը հատած ԱԹՍ-երի մասին

Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն, արխիվ

Բելառուսի իշխանությունները պնդում են, որ նախապես տեղեկացրել էին Լեհաստանին սահմանը հատած ԱԹՍ-երի մասին։ Այսօր այդ մասին է հայտարարել Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-երը ներգրավված էին եղել Ուկրաինայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին, սակայն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների գործողությունների ընթացքում անկառավարելի էին դարձել՝ հայտնվելով հարևան պետությունների տարածքում։

«Մոլորված ԱԹՍ-երի մի մասը ոչնչացվել է մեր երկրի ՀՕՊ ուժերի կողմից՝ Բելառուսի օդային տարածքում։ Սեպտեմբերի 9-ի 23։00-ից մինչև սեպտեմբերի 10-ի 4։00 մեր հերթապահ ուժերը տեղեկատվություն էին փոխանակում Լեհաստանի և Լիտվայի ՀՕՊ ուժերի հետ։ Տեղեկացնելով նրանց անհայտ թռչող օբյեկտների մոտենալու մասին՝ մենք հնարավորություն տվեցինք լեհական կողմին օպերատիվորեն արձագանքել և օդ բարձրացնել իրենց հերթապահ ուժերը», - հայտարարել է Բելառուսի Զինված ուժերի ԳՇ պետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սա ագրեսիայի ակտ է». Լեհաստանը խոցել է իր օդային տարածք ներթափանցած ԱԹՍ-երը