Միրզոյանը կայցելի Նիդերլանդներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Սեպտեմբերի 17-18-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ:

ԱԳՆ մամուլի խոսնակի հաղորդագրության համաձայն՝ Հաագայում Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։

Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ: