Մոլդովայում ևս մեկ ընդդիմադիր կուսակցության են արգելել մասնակցել ընտրություններին

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս մեկ ընդդիմադիր կուսակցության արգելել է մասնակցել վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Հանձնաժողովի երեկ ուշ երեկոյան կայացված որոշմամբ «Մեծ Մոլդովա» կուսակցության գրանցումը չեղարկվել է՝ «անօրինական ֆինանսավորման կասկածանքով»։

Սա երկրորդ ընդդիմադիր ուժն է, որ վերջին 24 ժամերին զրկվում է կիրակնօրյա ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Նախօրեին ԿԸՀ-ն չեղարկել էր «Մոլդովայի սիրտ» կուսակցության գրանցումը՝ հիմնվելով Քիշնևի քաղաքային դատարանի որոշման վրա։

Մոլդովայի իշխանությունները պնդում են, որ երկու ուժերն էլ սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայի ԿԸՀ-ն նախընտրական քարոզարշավից հեռացրել է առաջատար ընդդիմադիր ուժին