Պաշտոնական Մոսկվան ՆԱՏՕ-ին մեղադրում է Ռուսաստանի դեմ պատերազմելու մեջ:
«ՆԱՏՕ-ն դե ֆակտո ներգրավված է պատերազմում»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նա նաև հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ հանդիպում անցկացնելու ուղղությամբ առայժմ որևէ քայլ չկա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, թե այդ հանդիպումը համեմատաբար շուտ տեղի կունենա։