ՆԱՏՕ-ն քննարկում է օդային սահմանը խախտած ռուսական ինքնաթիռներին հարվածելու սահմանափակումները թուլացնելու և Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով ռազմական անօդաչու թռչող սարքեր տեղակայելու հարցը: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մի քանի պաշտոնյայի։
Լրատվամիջոցի տեղեկություններով, քննարկումները Ռուսաստանի հետ սահմանակից երկրներն են նախաձեռնել՝ ռուսական անօդաչուների և ինքնաթիռների՝ օդային սահմանը խախտելու դեպքերի ֆոնին։