Նեպալը վերացնում է սոցիալական ցանցերի արգելքը՝ 19 մարդու կյանք խլած բողոքի ցույցերից հետո

Բողոքի ցույց՝ Նեպալում, սեպտեմբերի 8, 2025 թ.

Նեպալում սոցիալական ցանցերի արգելափակման որոշման դեմ զանգվածային բողոքի ցույցերը ցրելու ժամանակ զոհվել է առնվազն19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան100-ը, պարետային ժամ է սահմանվել, հաղորդում են տեղական և միջազգային լրատվամիջոցները։

Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ իշխանությունները որոշում կայացրին արգելափակել երկրում 26 սոցիալական ցանցեր և հարթակներ, այդ թվում՝ YouTube-ը, Facebook-ը և X-ը: Որոշումը զայրույթ առաջացրերց երիտասարդների շրջանում: Պաշտոնյաները հայտնել էին, որ արգելափակումը վերաբերել է այն սոցիալական ցանցերին, որոնք չէին գրանցվել կառավարությունում:

19 մարդու կյանք խլած ցույցերից մեկ օր անց հաղորդվում է, որ կառավարությունը վերացրել է անցած շաբաթ սահմանած սոցիալական ցանցերի արգելքը: «Մենք չեղարկել ենք սոցիալական ցանցերի անջատումը։ Դրանք այժմ աշխատում են», - Reuters- ի հաղորդմամբ՝ հայտնել է Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:

Reuters-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի առավոտյան Նեպալում բոլոր հավելվածներն արդեն հասանելի էին։