Որոշ եվրոպական օդանավակայանների աշխատանքը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը

Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մի քանիսը, որոնց գործունեությունը խաթարվել էր ավիաընկերությունների վրա կիբերհարձակման հետևանքով, դեռ չեն վերականգնել բնականոն աշխատանքը:

Բրյուսելն ավելի վաղ դիմել էր ավիաընկերություններին՝ խնդրելով երկուշաբթի օրը նախատեսված թռիչքների կեսը չեղարկել շարունակվող խնդիրների պատճառով։

Ուրբաթ օրը հաքերները հարձակվել էին գրանցման և տոմսերի վերահսկման համակարգեր մատակարարող Collins Aerospace ընկերության վրա՝ խափանելով Լոնդոնի «Հիթրոու» (Եվրոպայի ամենաբեռնված օդանավակայանը), Բեռլինի և Բրյուսելի օդանավակայանների աշխատանքը։

Չնայած կիրակի օրը, ըստ օդանավակայանների պաշտոնյաների և տվյալների, Բեռլինում և Հիթրոուում իրավիճակը զգալիորեն թեթևացել էր, ուշացումները և չեղարկումները դեռ շարունակվում էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիբերհարձակման են ենթարկվել եվրոպական մի շարք ավիաընկերություններ