Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկրի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի համար:
«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության վերաբերյալ և մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնությունը», - գրել է Զելենսկին X-ում:
Նա նաև հրապարակել է նախագահ Խաչատուրյանի ուղերձը, որում վերջինս գործակցությունը խորացնելու և ամրապնդելու հույս է հայտնել, ինչպես նաև խաղաղություն ու բարօրություն մաղթել ուկրաինացի ժողովրդին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս երեկ շնորհավորական ուղերձ էր հղել Ուկրաինայի նախագահին պետական տոնի առթիվ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի նախագահին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի վարչապետը