Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանին և գազի վերամշակման գործարանին

Օրենբուրգի գազի վերամշակման գործարանը

Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Օրենբուրգի գազի վերամշակման գործարանի վրա: Մարզպետ Եվգենի Սոլնցևի խոսքով՝ գործարանի ենթակառուցվածքները մասամբ վնասվել են, աշխատակիցների շրջանում զոհեր չկան, քաղաքը վտանգի տակ չէ։

Ուկրաինական զորքերի գլխավոր շտաբը հայտնել է նաև, որ գրոհի են ենթարկել Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանը: Գործարանը մեկ ամիս առաջ արդեն ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է գործարանի ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասի մասին, փոխանցում է «Current Time» հեռուստաալիքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Ուկրաինայի արևելքում գտնվող ևս երկու բնակավայրի նկատմամբԴնեպրոպետրովսկում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տասը մարդ վիրավորվել է