Ուկրաինայում տասնյակ հազարավոր զինվորներ են անհրաժեշտ. Գերմանիայի ԶՈՒ ասոցիացիայի ղեկավար

Ռուսական զինուժի հարվածների հետևանքները Լվովում, 21-ը օգոստոսի, 2025թ.

ՆԱՏՕ-ի եվրոպական առաջնորդները պետք է անկեղծ լինեն Ուկրաինայում խաղաղության ուժերի ստեղծման մասին քննարկումներում և առերեսվեն իրականությանը, որ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ կլինի տասնյակ հազարավոր զինվորներ տեղակայել, ըստ Reuters-ի հայտարարել է Գերմանիայի զինված ուժերի ասոցիացիայի ղեկավարը։
«Մի քանի գեներալների և փոքր ռազմական ստորաբաժանումների հրամանատարական կետը բավարար չի լինի», - ասել է գնդապետ Անդրե Վուստները` հավելելով. - «Պուտինի համար պետք է հստակ լինի, որ մենք միանգամայն լուրջ ենք վերաբերվում անվտանգության երաշխիքներին և պատրաստ ենք լինելու արձագանքել, եթե նա փորձի կրկին հարձակվել Ուկրաինայի վրա»։

Դրա համար Կիևի դաշնակիցներից յուրաքանչյուրը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, պետք է առնվազն 10,000 զինվոր տեղակայի Ուկրաինայում, ինչը մեծ մարտահրավեր է նրանց՝ արդեն թերզինված բանակների համար, ասել է գերմանացի գեներալը, ընդգծելով՝ ժամանակն է արագացնել սպառազինումը և ամրապնդել ՆԱՏՕ-ի եվրոպական հենասյունը։