Փաշինյան. Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգությանը

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր են քննարկվել Հյուսիսատլանտյան դաշինքում հավատարմագրված դեսպանների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։

Կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես վճռորոշ քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետ. Հաստատված խաղաղությունը վիժեցնել ցանկացող ուժեր կանԲաքվում քննարկում են Վաշինգտոնի համաձայնագրերը, առաջիկայում ամերիկյան կողմի հետ քննարկումներ կկայանան ԵրևանումՀրապարակվել են ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերըԵրևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը