Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:

Կառավարությունից հաղորդում են, որ վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:

Այցի շրջանակում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Հաղորդվում է, որ Փաշինյանը նաև կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: