Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Եգիպտոսում

Եգիպտոս, հոկտեմբերի 13, 2025թ., լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսում զրույց են ունեցել:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԱՄՆ-ի և Եգիպտոսի ղեկավարների հրավերով մասնակցում են Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին:

Վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, ինչպես նաև լուսանկարներ հրապարակել:

Զրույցների բովանդակության մասին աղբյուրը չի հայտնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Եգիպտոսում է