Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոս: Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին, հայտնում է ՀՀ կառավարությունը:
Փոխանցվում է, որ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Եգիպոստում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը ժամանել է Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին