Փաշինյանը մեկնել է Դանիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն։ Կառավարությունից հայտնում են, որ վաղը Կոպենհագենում, վարչապետ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում նախատեսված են նաև Փաշինյանի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում: