Պայթյուն՝ Մադրիդի բարերից մեկում. կան տուժածներ

Մադրիդ, արխիվային լուսանկար

Մադրիդի հարավային թաղամասի բարերից մեկում այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 21 մարդ է տուժել, որոնցից երեքի վիճակը ծանր է, հայտնում են Իսպանիայի պաշտոնական աղբյուրները:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունն, ըստ նախնական վարկածի, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։