Պեկին. ԱՄՆ-Ճապոնիա հարաբերությունների ամրապնդումը պետք է նպաստի տարածաշրջանային կայունությանը

Պեկինը հայտարարել է, որ ԱՄՆ-Ճապոնիա հարաբերությունների ամրապնդումն ու անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը պետք է նպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։

Արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Սանաե Տակաիչիի հանդիպմանը ստորագրված փաստաթղթերին՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը կոչ է արել Տոկիոյին հարգել իր հարևանների՝ անվտանգության հետ կապված մտահոգությունները։

Դոնալդ Թրամփը Տոկիոյում ի թիվս այլ փաստաթղթերի նաև ԱՄՆ-Ճապոնիա հարաբերությունների «նոր դարաշրջանի» մասին համաձայնագիր է ստորագրել, որով երկու երկրները խոստացել են խորացնել հարաբերությունները ռազմական, ինչպես նաև հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճապոնիայի նորանշանակ վարչապետը Թրամփին կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի