Պորտուգալիան՝ F խմբի միանձնյա առաջատար, Հայաստանը պահպանում է շանսերը

Դրվագ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումից, Երևան, 6-ը սեպտեմբերի, 2025թ.

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրից հետո F խմբի միանձնյա առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է՝ 9 միավորով, Հայաստանի ընտրանին պահպանում է փլեյօֆ դուրս գալու շանսերը:

Հայաստանի հավաքականը երեկ Բուդապեշտում 0:2 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին և 3 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է, Հունգարիան ընդամենը 1 միավորով ավելի է վաստակել և երկրորդն է:

Պորտուգալիայի ընտրանին երեկ երեկոյան կայացած հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին խփած միակ գոլով հաղթեց Իռլանդիայի հավաքականին, որը 1 միավորով եզրափակում է աղյուսակը:

Հաջորդ տուրում Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 14-ին Դուբլինում կխաղա Իռլանդիայի թիմի հետ, որին մեկ ամիս առաջ Երևանում հաղթել է 2:1 հաշվով:

Նույն օրը Լիսաբոնում կկայանա Պորտուգալիա - Հունգարիա հանդիպումը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շատ ափսոսում եմ, շանսեր ունեինք միավոր վերցնելու. Հայաստանի հավաքականը պարտվեց ՀունգարիայինՃնշում լինելու է, բայց մենք լավ թիմ ենք, հավատ ունենք, կպայքարենք. Եղիշե ՄելիքյանԵղիշե Մելիքյանը խոստանում է՝ հաղթանակից հետո զգոնությունը չեն կորցնիՀայաստանը հաղթեց Իռլանդիային՝ 2:1Հարված, որը շուտ չի մոռացվի. Մելիքյանը՝ Պորտուգալիայի հետ խաղի մասին