Պուտին․ «Երբեք չենք առարկել Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելուն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ֆիցո, արխիվ

«Ռուսաստանը երբեք չի առարկել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դեմ, սակայն այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ համար անընդունելի է», - այսօր Պեկինում, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ընթացող ռուս-ամերիկյան բանակցություններին՝ Պուտինը նշել է․ - «Մենք Թրամփի հետ քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման մեխանիզմների հարցը։ Կարծում եմ, որ այստեղ հնարավոր է փոխզիջման հասնել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալյասկայի պայմանավորվածությունները ճանապարհ են բացում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար. ՊուտինԵվրոպացի դաշնակիցներն Ուկրաինայում զորքերի տեղակայման հստակ ճանապարհային քարտեզ ունեն. ֆոն դեր ԼայենՄոսկվան բացասաբար է վերաբերվում Ուկրաինայի տարածքում եվրոպացի զինծառայողների տեղակայման հեռանկարին. Պեսկով