Պուտին-Թրամփ բանակցությունների նախապատրաստությունը շարունակվում է. Ռյաբկով

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպման կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում այսօր նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Որևէ լուրջ խոչընդտո այս հարցում ես չեմ տեսնում»,- հավելել է ռուսաստանցի դիվանագետը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ևս այսօր հայտարարել է, որ Բուդապեշտում երկու երկրների առաջնորդների հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են. Օրբան