Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին է ներկայացրել Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ իր գնահատականները։
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները։ Ռուսական կողմը գոհունակություն է հայտնել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման գործում Թուրքիայի ցուցաբերած օգնության կապակցությամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև «երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրային և ներդրումային կապերի հետագա զարգացումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ու Պուտինը Ուկրաինայում հրադադարի շուրջ փաստացի համաձայնության չեն եկել