Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Այսօր Մոսկվայում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք գերատեսչությունների՝ այդ թվում բոլոր հատուկ ծառայությունների և Պաշտպանության նախարարության ղեկավարներին հանձնարարել է իրենց նկատառումները ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների վերսկսման վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը Պենտագոնին հրամայել է սկսել միջուկային զենքի փորձարկումներ

Այս թեման հրատապ է դարձել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությունից հետո, որի համաձայն Վաշինգտոնը «անհապաղ վերսկսում է միջուկային սպառազինության փորձարկումները»։

«Միացյալ Նահանգների կողմից միջուկային զենքի փորձարկումների վրա սահմանված մորատորիումից հրաժարվելը տեղավորվում է գլոբալ ռազմավարական կայունության համակարգի ոչնչացման՝ Վաշինգտոնի գործողությունների տրամաբանության մեջ»,- այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը փորձարկել է «Պոսեյդոն» գերտորպեդոն՝ միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբԹրամփը հայտարարել է, որ Պուտինը պետք է պատերազմը դադարեցնի, ոչ թե հրթիռներ փորձարկիՊուտինը հայտարարել է «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի ևս մեկ փորձարկման մասին