Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հրամանագիր է ստորագրել, որը, ըստ երևույթին, ուղղված է օտարերկրյա ընկերությունների ակտիվներին, որոնք շարունակում են գործել Ռուսաստանում, և որոնց վրա կառավարությունը դեռևս արգելանք չի դրել:
Հրամանագրում կոչ է արվում արագացնել պետական գույքի մասնավորեցումը՝ «պաշտպանական կարողությունը ապահովելու նպատակով», սակայն փաստաթուղթը միաժամանակ հիշատակում է ԱՄՆ-ի և նրա դաշնակից այլ երկրների «անբարյացակամ գործողությունները», որոնք միտված են «սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և ռուսական իրավաբանական անձանց նկատմամբ»։
Փաստաթուղթը սահմանում է հատուկ ընթացակարգ՝ ակտիվների գրանցման, վաճառքի և փոխանցման համար՝ ներառյալ արագացված ժամկետները, և որպես գույքի վաճառքի միակ կազմակերպիչ է նշվում Պրոմսվյազբանկը (ներկայում՝ PSB Բանկ)։
Պուտինի հրամանագիրը կարծես թե պատասխան է Եվրամիության ծրագրերին Ուկրաինային միլիարդավոր դոլարների վարկ տրամադրելու վերաբերյալ ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների հաշվին, որոնք արգելափակվել են ավելի քան երեք տարի առաջ՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից