ՌԴ-ն հայտարարում է, որ վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի արևելքում գտնվող ևս երեք գյուղերի նկատմամբ

Արխիվային լուսանկար

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ իր զորքերը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում երեք գյուղ են գրավել, այդ թվում՝ այն տարածքները, որոնք Կիևը ազատագրել էր երեք տարի առաջ՝ անակնկալ հակահարձակման ժամանակ։

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Խարկովի Պիշչանե և Տիխե, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի Պրիվիլյա գյուղերն անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։

Կիևն առայժմ չի մեկնաբանել այս պնդումները: Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը: