ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացնում է, որ «Համաս»-ը ընդամենը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար, հայտնում է Times of Israel-ը։
«Իսրայելցիները սկսել են այնտեղ գործողություններ իրականացնել», - ասել է Ռուբիոն և հավելել, - «այսպիսով, մենք կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատված ունենք, որի ընթացքում կարող է համաձայնագիր կնքվել։ Մենք այլևս ամիսներ չունենք, և հավանաբար ունենք օրեր և գուցե մի քանի շաբաթ»։
Ավելի վաղ Axios-ը հայտնել է, որ Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքը գրավելու համար:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ասուլիսի ընթացքում հայտարարել է «անվերապահ աջակցություն» Իսրայելին՝ Գազայի հետ կապված նպատակների հարցում: