ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը սկսեց իր այցը Իսրայել՝ արտահայտելով Թրամփի վարչակազմի անսասան աջակցությունը Համասի դեմ պատերազմում իր դաշնակցին՝ չնայած Քաթարի դեմ հարձակմանը, որն Իսրայելի նկատմամբ լայն քննադատության արժանացավ:
Այցելությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը նկատողություն արեց Իսրայելին՝ երեքշաբթի օրը Դոհայում կայացած Համասի առաջնորդների հետ հանդիպմանն աննախադեպ հարձակում գործելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ավիահարվածներից սպանվել են «Համաս»-ի ղեկավարներից հինգըՍա Իսրայելի առաջին հարվածն էր ԱՄՆ դաշնակից Քաթարի դեմ, ինչը նոր լարվածություն առաջացրեց Գազայում հրադադար հաստատելու դիվանագիտական ջանքերում:
ԱՄՆ պետքարտուղարը X-ում արված գրառման մեջ նշել է. «Երուսաղեմ գնալու ճանապարհին: Իմ ուշադրության կենտրոնում կլինեն պատանդների վերադարձն ապահովելը, խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ուղիներ գտնելը և Համասի կողմից ներկայացվող սպառնալիքի հաղթահարումը: Համասը չի կարող շարունակել գոյությունը, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է», - գրել է բարձրաստիճան դիվանագետը: