Ռուբիոն խոստանում է «անվերապահ աջակցություն» Իսրայելին Գազայի հետ կապված նպատակների հարցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ասուլիսի ընթացքում Քաթարին կոչ է արել շարունակել կառուցողական դեր ունենալ Գազայի հակամարտությունը կարգավորելու համար։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է «անվերապահ աջակցություն» Իսրայելին՝ Գազայի հետ կապված նպատակների հարցում:

Իսրայելի ու Համասի շփումները միջնորդող ԱՄՆ դաշնակից Քաթարի մայրաքաղաք Դոհան անցած շաբաթ իսրայելական հարձակման էր ենթարկվել․ թիրախում Համասի առաջնորդներն էին, որոնք այնտեղ էին գտնվում։

Չնայած Իսրայելի այս քայլին հաջորդած կոշտ արձագանքին՝ վարչապետ Նեթանյահուն չի բացառել Համասի առաջնորդների հետագա թիրախավորումը «որտեղ էլ նրանք լինեն»: