Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նրանք քննարկել են Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը, ՆԱՏՕ-ում համագործակցությունը:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Ֆիդանը Ռուբիոյին հայտնել է՝ Անկարան պատրաստ է շարունակել քայլերը խաղաղության գործընթացի համար։