Ռուսական ԱԹՍ-երի ներթափանցումը Լեհաստանի օդային տարածք միտումնավոր էր. Կալլաս

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-երի ներթափանցումը Լեհաստանի օդային տարածք միտումնավոր էր:

«Երեկ երեկոյան Լեհաստանում մենք տեսանք Ռուսաստանի կողմից Եվրոպայի օդային տարածքի ամենալուրջ խախտումը պատերազմի սկսվելուց ի վեր, և ցուցումները ցույց են տալիս, որ դա միտումնավոր էր, այլ ոչ թե պատահական», - X-ի իր էջում գրել է Կալլասը և հավելել՝ «ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Լեհաստանին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սա ագրեսիայի ակտ է». Լեհաստանը խոցել է իր օդային տարածք ներթափանցած ԱԹՍ-երը