Ռուսական բանակը պնդում է, որ ևս մեկ գյուղ է գրավել Դնեպրոպետրովսկի մարզում

Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա, արխիվ

Ռուսական բանակը հայտարարել է, որ ևս մեկ գյուղ է գրավել Դնեպրոպետրովսկի մարզում, որտեղ ռուսական զորքերը վերջերս՝ երեքուկես տարվա հարձակման ընթացքում առաջին անգամ, առաջխաղացում ունեցան։

Ըստ ռուսական կողմի՝ օկուպացվել է Զապորիզկե բնակավայրը: Կիևը հերքում է ռուսական կողմի պնդումները։

Դնեպրոպետրովսկը, որ Ուկրաինայի կարևոր արդյունաբերական կենտրոններից է, չի մտնում հինգ շրջանների՝ Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի, Զապորոժեի և Ղրիմի մեջ, որոնք Մոսկվան հրապարակավ հայտարարել է որպես Ռուսաստանի տարածք։