Ռուսական կողմը հաղորդում է Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհերի մասին:
Ըստ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովի՝ այստեղ զոհվել է երեք անձ, կա ինը վիրավոր:
Ուկրաինայի Զապորոժեի մարզում՝ ռուսական ուժերի կողմից վերահսկվող տարածքների կառավիչ նշանակված Եվգենի Բալիցկին հայտնել է, որ ուկրաինական հրետանու հարվածը սպանել է մեկ մարդու և վիրավորել տասնչորսի, այդ թվում՝ երեխաների:
Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում ստուգել ներկայացված մարտական զեկույցները:
Բռնակցված Ղրիմից հայտնել են երեք զոհի և տասնվեց վիրավորի մասին:
Ուկրաինական կողմը մեկնաբանություններ չի արել: