Գիշերը ռուսական ուժերը 3 հրթիռ ու 84 տարբեր տեսակի ԱԹՍ-ներ են արձակել, հայտնում է Կիևը:
Թիրախավորվել է Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքը։ Տեղական իշխանությունները հայտնում են՝ քաղաքի կենտրոնական հատվածում 3 ավիառումբ է ընկել, 9 մարդ վիրավորվել է։
Ըստ Կիևի՝ երեկ երեկոյան էլ Սումիի շրջանում ռուսական հարձակումից դաշտում բերք հավաքող 11 տղամարդ է վիրավորվել, նրանցից մեկը ծանր վիրավոր է։