Պոկրովսկում «դժվարին» իրավիճակ է. Զելենսկի

Ուկրաինական զորքերն այս ամսվա սկզբին ինքնագնաց հաուբից կրակել են Պոկրովսկի մոտակայքում գտնվող ռուս զորքերի ուղղությամբ

Ռուսաստանի ցամաքային զորքերի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել ռազմավարական նշանակություն ունեցող ուկրաինական Պոկրովսկ քաղաք, ինչը հաստատել է Կիևը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավիճակը բնորոշել է «դժվարին»՝ նշելով, որ քաղաքի ներսում և շուրջը թեժ մարտեր են ընթանում։

Հոկտեմբերի 26-ի իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Պոկրովսկի և մոտակա Միրնոգրադ համայնքի շուրջ:

«Այնտեղ՝ Պոկրովսկի մոտակայքում, ռուսները կենտրոնացրել են իրենց հիմնական հարվածային ուժը՝ թշնամու զորքերի մեծաթիվ քանակ», - ասել է Զելենսկին։

«Իհարկե, սա դժվարին իրավիճակ է ստեղծում Պոկրովսկում և հարակից բոլոր տարածքներում, քաղաքում և ծայրամասերում թեժ մարտեր են ընթանում։ Քաղաքում կան թշնամու հետախուզական և դիվերսիոն խմբեր»։

Այնուամենայնիվ, Զելենսկին պնդում է, որ ուկրաինական ուժերը պահպանում են իրենց հիմնական պաշտպանական գծերը։

«Մենք պետք է շարունակենք ոչնչացնել օկուպանտներին, մենք պետք է շարունակենք ռուսներին հասցնել հնարավոր ամենամեծ կորուստները», - ասել է Ուկրաինայի առաջնորդը: