Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում գտնվող երեք բնակավայր է գրավել

Դնեպրոպետրովսկի մարզի բնակավայր, արխիվային լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ռուսական ուժերը գրավել են Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Եգորովկա բնակավայրը, ինչպես նաև Զապորոժիե մարզի Նովոմիկոլաևկան և Պրիվիլնեն։

Կիևն առայժմ չի մեկնաբանել այս պնդումները: Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական զորքերը գտնվում են Պոկրովսկում, մարտերը շարունակվում են