Ռուսաստանը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Ուկրաինայի արևելքում գտնվող ևս երկու բնակավայրի նկատմամբ

Ռուս-ուկրաինական պատերազմ, արխիվային լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ռուսական ուժերը ուկրաինական զորքերին դուրս են մղել Դոնեցկի մարզի Չունիշինեի և Զապորոժյեի մարզի Պոլտավկայի բնակավայրերից։

Ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ ռուսական ուժերն Ուկրաինայի Չեռնիգովի մարզում օգտագործելով «Իսկանդեր-Մ»-ը՝ ոչնչացրել են ԱՄՆ-ում արտադրված «Հիմարս» հրթիռային համակարգը։

Կիևն առայժմ չի մեկնաբանել այս պնդումները: Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը: