Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են հարվածները

Պատերազմի հետևանքները Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումների հետևանքով հինգ մարդ Է տուժել, հայտնել է ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նրա խոսքով՝ սկզբում ռուսական բանակը հարվածել է Զելենոդոլսկի քաղաքին, ապա Նովոպոլի գյուղական համայնքին։ Վնասվել են ենթակառուցվածքներ։

Բացի այդ, գնդակոծվել են Նիկոպոլը և Մանգանեցը։ Վնասվել են ձեռնարկություն, կրոնական կազմակերպություն, տասնյակ առանձնատներ և հինգ հարկանի շինություն և այլն:

Ռուսական կողմն, իր հերթին, հաղորդել է Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածի հետևանքով 3 զոհի մասին: Նաև նշվում է, որ շենք է մասամբ փլուզվել: