Ռուսները հարվածել են Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների և գնացքի

Ուկրաինա - Ռուսներն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են գնացքի վրա, արխիվ

Ռուսական ուժերը 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և «զենք տեղափոխող» գնացքին, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Վնաս է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներին, Ուկրաինայի զինված ուժերի համար զենք և սարքավորումներ տեղափոխող գնացքին, անօդաչու թռչող սարքեր արտադրող արհեստանոցներին և դրանց պահեստավորման վայրերին», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ռազմական գերատեսչությունն այսօր նաև հաղորդեց, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Դնեպրոպետրովսկի մարզի Վիշնևե գյուղի նկատմամբ։

Reuters-ը հաղորդում է, որ սեփական աղբյուրներով այս լուրը ստուգել չի հաջողվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան օգտագործում է տեղական արտադրության հրթիռներ, Զելենսկին հանձնարարել է ընդլայնել հարվածների շառավիղը Զելենսկի. ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները կհանդիպեն՝ քննարկելու հրադադարի ծրագրի մանրամասներըՄԱԿ-ի հանձնաժողովը Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում մարդկության դեմ նոր հանցագործության մեջՌուսական զորքերը մտան Պոկրովսկ