Ռուսները շարունակում են թիրախավորել Ուկրաինայի ենթակառուցվածքները

Ուկրաինա - Խարկովի մարզում ռուսական զինուժի հարվածին հաջորդած հրդեհը, 12ը հոկտեմբերի, 2025թ.

Կիրակի առավոտյան ռուսական զորքերը հարված են հասցրել Դոնեցկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին, ինչի հետևանքով տարածաշրջանը մնացել է առանց էլեկտրամատակարարման:

Կիրակի առավոտյան ռուսական զորքերը հարված են հասցրել Դոնեցկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին, ինչի հետևանքով տարածաշրջանը մնացել է առանց էլեկտրամատակարարման, հաղորդել է մարզային վարչակազմի ղեկավարը:

Անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով մասնակիորեն վնասվել են Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքների օբյեկտներ, որոշ շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը:

Երկրորդ գիշերը անընդեջ անօդաչու թռչող սարքերը գրոհել են Խարկովի մարզի Չուգուև քաղաքը: Լրջորեն վնասվել են կրթական հաստատության շենք, բնակելի տուն, տուժել է մի կին:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալնելով՝ ընդհանուր առմամբ Խարկովի մարզում գրոհների հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մի երեխա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին հորդորել է Թրամփին միջնորդել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցումԹրամփը «շատ ավելի» խաղաքարտեր ունի՝ ՌԴ-ին ճնշելու և ուկրաինական հակամարտությունը կարգավորելու. ՈւիթաքերԿիևում վերականգնվել է հոսանքից զրկված ավելի քան 800 հազար բաժանորդի էլեկտրամատակարարումը Մելանյա Թրամփը հայտարարել է, որ 8 ուկրաինացի երեխաներ վերադարձել են ընտանիքներ Պուտինի հետ բանակցություններից հետոԶելենսկին դատապարտել է ռուսական բանակի «ցինիկ և հաշվարկված հարձակումը»