Սարկոզիին բանտում երկու թիկնապահ է ուղեկցում

Երեկ Փարիզի «Լա Սանտե» կալանավայր տեղափոխված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին երկու թիկնապահ է ուղեկցում։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

Նրա խոսքով՝ թիկնապահները կալանավայր են ուղարկվել պատիժը մենախցում կրող Սարկոզիի անվտանգություն ապահովելու նպատակով։

2007-ից 2012 թվականներին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզին հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման՝ Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիից գումարներ ստանալու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սարկոզին ժամանել է Փարիզի «Լա Սանտե» բանտ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման՝ Քադաֆիի փողերի գործով